Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի , Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48․1-րդ հոդվածի 6-րդ մասի, 56-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողամասը վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին՝ համայնքային սեփականություն հանդիսացող, Հնաբերդ բնակավայրում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության ներքոհիշյալ հողատարածքը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրել վարձակալության, սահմանել դրանց մեկնարկային գինը և հավելաճի քայլի չափը՝ - 02-065-0577-0005 կադաստրային ծածկագրով 0,03854 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել 9000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝ 1000 ՀՀ դրամ, 2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել մրցույթի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր մրցույթը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար: 3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |