Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջով, համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի ապրիլի 28-ի ավագանու թիվ 03 հերթական նիստի օրակարգը հետևյալ բովանդակությամբ`
1/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 5-ի N 21-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին,
2/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի, Ծաղկահովիտ բնակավայրի Բժշկյան փողոց, 7-րդ շենքի 13-րդ բնակարանը Զվարթ Մկրտիչի Խաչատրյանին նվիրաբերելու մասին։
3/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 24․01․2022 թվականի N 05-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
4/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18․12․2017 թվականի N 17-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
5/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակչության ազդարարման նպատակով էլեկտրական շչակներ ձեռք բերելու համար գումար հատկացնելու մասին։
6/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին։
7/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին։
8/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին։
9/ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրում հիմնանորոգված ավտոկայանատեղի հանդիսացող շենքը համայնքի հաշվեկշիռ ընդգրկելու մասին։