Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40․1-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ Սահմանել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրը ապահովելու ժամերը հետևյալ կերպ՝ - Ծաղկահովիտ համայնքի վարչական տարածքի բնակելի գոտում գործունեություն իրականացնող օբյեկտների համար ժամը 23։00-ից մինչև 07։00-ն - Ծաղկահովիտ համայնքի վարչական տարածքի բնակելի գոտուց դուրս գործունեություն իրականացնող օբյեկտների համար ժամը 24։00-ից մինչև 07։00-ն 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։
|