Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենիք  14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
  Հաստատել Ծաղկահովիտ համայնքի  25.12.2018թ.  հերթական նիստի օրակարգը.
1. Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին:
2. Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի և ՀՈԱԿ-ների  կառուցվածքը աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
3. Ծաղկահովիտ համայնքի 2019թ.տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
4. Ծաղկահովիտ համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
5. Ձմռան ընթացքում ներհամայնքային ճանապարհները մաքրելու համար համայնքային բյուջեում ծախսեր նախատեսելու մասին:
6. Ծաղկահովիտ համայնքի 2019թ. բյուջեի քննարկման մասին:
7. Ծաղկահովիտի համայնքային սեփականության իրավունքով պատկանող եկեղեկու նվիրաբերության մասին:
8. Համայնքում ամանորի միջոցառումներ կազմակերպելու  նպատակով համայնքի բյուջեից դրամական միջոցներ հատկացնելու  մասին: