Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 15-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրի 4-րդ փողոց, 22 հասցեում գտնվող, համայնքային սեփականության հանդիսացող 02-027-0019-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,24436 հա մակերեսով հողամասի այլ հողեր գործառնական նշանակությունը փոփոխել, այն դարձնել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: