Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 37-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 37-Ն


Զեկ. ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի » 67-րդ հոդվածի 3-րդ մասի  և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է՝

 

1․ Թույլատրել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին աճուրդ-վաճառքով օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողատարածքները. 

- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի 5-րդ փողոց, թիվ 4 հասցեում գտնվող, 02-030-0012-0028 կադաստրային ծածկագրով, 0,02956 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողատարածքը,

ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի 7-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող, 02-030-0012-0027 կադաստրային ծածկագրով, 0,0614 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողատարածքը,

ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի 9-րդ փողոց, թիվ 10/1 հասցեում գտնվող, 02-053-0112-0028 կադաստրային ծածկագրով, 0,1664 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական  նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության հողատարածքը,

- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի  Զորավար Անդրանիկի փողոց, թիվ 4/1 հասցեում գտնվող, 02-053-0008-0009 կադաստրային ծածկագրով, 0,19172 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը,

2. Օտարման ենթակա հողատարածքների  մեկնարկային գին սահմանել՝

ա/ Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի օտարման ենթակա հողատարածքի համար տվյալ հողատեսքի  կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 336,6 /երեք հարյուր երեսուն վեց դրամ 6 լումա / ՀՀ դրամ։

բ/ Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի օտարման ենթակա հողատարածքների համար տվյալ հողատարածքների  կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 141,9 / մեկ հարյուր քառասունմեկ ՀՀ դրամ իննը լումա / ՀՀ դրամ։

3. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին՝ ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner