Հիմք ընդունելով Նվեր Վոլոդյայի Գասպարյանի դիմումը Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ գյուղի Երևանյան մայրուղի թիվ 13 /ծածկագիր 02-032-0013-0006/ հասցեում գտնվող իր կողմից 1991 թվականին կառուցած 98,44քմ մակերեսով կիսակառույց շինությանը օրինական ճանաչելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացմամ և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման հավելված 8 և 22,1 կետերի պահանջներով և հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին որոշում եմ՝
1․ Ճանաչել քաղաքացի Նվեր Վոլոդյայի Գասպարյանի կողմից Գեղարոտ գյուղի Երևանյան մայրուղի թիվ 13 հասցեում /ծածկագիր 02-032-0013-0006/ կառուցած կիսակառուց շինությունը օրինական առանց օրինականացման համար վճարներ գանձելու քանի, որ այն կառուցվել է մինչև 2001 թվականը։
2․ Սույն որոշումը ենթական է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում։