Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետով համայնքի ավագանին որոշում է`
Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 14․04․2021թ․ հերթական նիստի օրակարգը․
1․ Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի հաղորդումը 2021թվականի առաջին եռամսյակի բյուջեի կատարման մասին:
2․ Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 4-ի թիվ 44-Ն և 2021 թվականի մարտի 5-ի թիվ 21-Ն որոշումները անվավեր ճանաչելու մասին։
3․ Համայնքի ավագանու 26․01․2021 թվականի N 11-Ն որոշման Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի, <<Կոմունալ ծառայություն>>, <<Նորաշենի Վ․Մուքոյանի անվան մսուր մանկապարտեզ>>, <<Հնաբերդի մսուր մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի N 3, 4, 5 հավելվածը ուժը կորցրած ճանաչելու և Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքապետարանի ենթակայության <<Կոմունալ ծառայություն>>, <<Նորաշենի Վ․Մուքոյանի անվան մսուր մանկապարտեզ>>, <<Հնաբերդի մսուր մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն N 3, 4, 5 հավելվածի հաստատելու մասին։
4․ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու եվ մեկնարկային գին սահմանելու մասին։
5․ Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ գյուղի խմելու ջրի ջրամատակարարումը ապահովող երկու միավոր ԷՑՎ 10-63-110 պոմպերի և 32 կվտ էլ․շարժիչի վերանորոգման համար գումար հատկացնելու մասին։
6․ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության տրամադրելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:
7․ ՀՀ խոշորացված համայնքներում համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված դրամաշնորհային ծրագրին հավանություն տալու մասին։