|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 մայիսի 2019 թվականի N 35-Ն |
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԱԲԼՈՒՐ ԳՅՈՒՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄՎԱԾ ՆԱԽԱՀԱՇՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 89-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «ԽՈՅԱՆՔ» ՍՊԸ-ի կողմից 2019 թվականին կազմված նախահաշիվը համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հավանություն տալ Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր գյուղի մշակույթի տան վերանորգման նպատակով «ԽՈՅԱՆՔ» ՍՊԸ-ի կողմից կազմված նախահաշվին:
2. Սույն աշխատանքների իրականացման համար համայնքի բյուջեից որպես համայնքի կողմից ներդրում հատկացնել 15 000 000/տասնհինգ միլիոն/ ՀՀ դրամ: |
Կողմ -7 ԱՆՏՈՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՄԱՆՈՒԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՎԱՉԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ՄԱՑԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|