Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ, 35-րդ հոդվածի 18-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է՝
1․ Թույլատրել օտարելու Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող բնակավայրերի բնակելի և հասարակական կառուցապատման նշանակության հողամասերը.
ա/ Գեղադիր գյուղի 0,015 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-030-0012-0025/, խանութ կառուցելու նպատակով:
Գեղադիր գյուղի 0,11983 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-030-0012-0024/, խանութ կառուցելու նպատակով:
բ/ Ծիլքար գյուղի 2,13476 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-056-0108-0023/, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով:
Ծիլքար գյուղի 0,404269 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-056-0108-0024/, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով:
2. Օտարման մեկնարկային գին սահմանել՝
ա/ Գեղադիր գյուղի հողամասի համար տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100% չափով, այն է 1քմ-ը 141,09 /մեկ հարյուր քառասուն մեկ ամբողջ իննը// ՀՀ դրամ, հավելաճի քայլը սահմանել հողամասի ընդրանուր արժեքի 5%-ի չափով։
բ/ Ծիլքար գյուղի հողամասի համար տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100% չափով, այն է 1քմ-ը 76 /յոթանասուն վեց/ և 88,4 /ութանասուն ութ ամբողջ չորս/ ՀՀ դրամ, հավելաճի քայլը սահմանել հողամասի ընդրանուր արժեքի 5%-ի չափով։
3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար: