Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 24-ի N 09-Ն որոշման 8-րդ կետի պահանջներով, որոշում եմ
Ծաղկահովիտ համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումները՝
1/ 900 482 109 023 ծախսային հաշվեհամարի 4221 ծախսային հոդվածի պլանից նվազեցնել 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ ծախս:
2/ 900 482 109 023 ծախսային հաշվեհամարի 4212 ծախսային հոդվածի պլանին ավելացնել 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ ծախս: