Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 73-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հունիսի 2019 թվականի N 73-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՊԱԿԱՍ ԳՐԱՌՎԱԾ 0.0509 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» 26.12.2002թ. ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ 02-027-0120-0058 ծածկագրով վարելահողը Բերքառատ գյուղի կադաստրային քարտեզում արտացոլված է 2.1990 հա, սակայն առանց գծային չափերի փոփոխության պետական գրանցում է կատարվել 2.1490 հա վարելահողի նկատմամբ, քանի որ այդ հողամասը փաստացի օգտագործվել է մինչև 2001թ. մայիսի 15-ը և օգտագործվող ավել հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակության օգտագործելու համար, ընդգրկված չէ ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ընդգրկված չի ինժեներարտրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտատ. որոշում եմ՝

1. Ճանաչել Վոլոդյա Գագիկի Մակարյանի, Ռիփսիկ Ռուբենի Մակարյանի, Արմեն Վոլոդյայի Մակարյանի, Արմենուհի Վոլլոդյայի Մակարյանի և Նելլի Վոլոդյայի Մակարյանի, համատեղ սեփականության իրավունքը Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ գյուղում գտնվող իրավունքի պետական գրանցում ստացած վկայականում պակաս գրառված 0.0509 հա վարելահողի նկատմամբ:Վկայականում արտացոլված հողամասի ուրվագիծը համապատասխանում է Բերքառատ գյուղի կադաստրային քարտեզում գծագրված հողամասի ուրվագծին, որի սահմանագծերը չեն փոփոխվել, սակայն վկայականում հողամասի մակերեսը պակաս է գրառվել:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner