12.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.tsaghkahovithamaynq.am
|
ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ, ՀՈՒՍՈՎ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԿԳՏՆԵՔ ՁԵՐ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:
Մեր կայքի հասցեն է` tsaghkahovithamaynq.am Ծ Ա Ղ Կ Ա Հ Ո Վ Ի Տ Ի Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ա Պ Ե Տ Ա Ր Ա Ն
|
|
01.01.25
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
|
Հարգելի' հայրենակիցներ, Ծաղկահովիտ համայնքի սիրելի բնակիչներ սրտանց շնորհավորում եմ բոլորիս գալիք ամանորը և սուրբ ծնունդը։Նոր տարին բոլորիս համար ոչ միայն սիրված ու սպասված, այլև ամենահին տոներից է: Չնայած այն տարբեր ազգեր տարբեր կերպ են նշում, սակայն Ամանորի խորհուրդն ամենուր նույնն է. այն ավետում է նորի սկիզբը, որտեղ չպետք է տեղ ունենան անցանկալին ու անհաջողությունը: Տարեվերջի ու տարեմուտի այս օրերին ընդունված է ամփոփել անցնող տարին և գալիք տարվա համար ասել բարեմաղթանքներ, ունենալ հույսեր ու ակնկալիքներ:Համոզված ենք, որ 2025 թվականը համայնքի համար լինելու է բազում հաջողությունների ու վերելքների, նորանոր ձեռքբերումների տարի: Ձեր ընտանիքներին մաղթում ենք առողջություն, երջանկություն, սեր և ուժեղ ...
Մանրամասն |
|
21.09.24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆ
|
Ծաղկահովիտ համայնքի ղեկավար՝ Նորաին Հակոբյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության տոնի առթիվ։Ծաղկահովիտ համայնքի սիրելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր հայրենիքի`Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ։ Անկախության ձեռքբերմամբ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու և խաղաղ արարելու իր դարավոր ձգտումը։Մենք հիրավի ապրում ենք պատմական ժամանակաշրջանում և արդի աշխարհը նորանոր մարտահրավերներ է առաջադրում մեզ։ Համոզված եմ, որ կարող ենք դրանք հաղթահարել միասնականությամբ ու նվիրումով և այն միասնությամբ, որի ծնունդն է անկախությունը։ Վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք մեր վսեմ նպատակներին` ապավինելով մեր ժողովրդի ...
Մանրամասն |
|
19.08.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ Օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014թ.նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման պահանջներով ՝ 2024թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱԿԽ» ՍՊ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված՝ ՀՀ Արագածոտնի մարզի Գեղաձորի ԳԱԿԽ հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության (ՇՄԱԳ հաշվետվություն) վերաբերյալ հանրային քննարկումները (1-ին փուլ):Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Ծաղկահովիտի համայնքապետարանում, համայնքապետարանի https://tsaghkahovithamaynq.am ...
Մանրամասն |
|
24.07.24
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻՑ Է
|
2024 թվականի հուլիսի 24-ին Ծաղկահովիտի համայնքապետարանում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզիտեղական ինքնակառավարման մարմինների (համայնքների ղեկավարներ, համայնքների ղեկավարների տեղակալներ և ավագանու անդամներ) վերապատրաստման գործընթացը: Հուլիսի 24-26-ը կազմակերպվող դասընթացին մասնակցում են Ծաղկահովիտ և Ալագյազ համայնքների ղեկավարները, համայնքների ղեկավարների տեղակալներն ու ավագանու անդամները:Նշենք, որ վերապատրաստումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան:Տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքների ղեկավարների, համայնքների ղեկավարների տեղակալների և ավագանու անդամների) վերապատրաստման ծրագրում ընգրկված թեմաներն են՝ «Համայնքի հնգամյա զարգացման ...
Մանրամասն |
|
05.07.24
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐ
|
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:Սահմանադրությունն այնպիսի նորմատիվ ակտ է, որը պետության իրավունքի ողջ համակարգի նորմերի նկատմամբ ունի բարձրագույն իրավաբանական ուժ և կոչված է կարգավորելու, մի կողմից, մարդու և հասարակության, մյուս կողմից, մարդու և պետության միջև հարաբերությունները, ինչպես նաև հենց իր՝ պետության կազմակերպման հիմունքները։ Այսինքն, այն հանդիսանում է օրենսդրական ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |