12.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.tsaghkahovithamaynq.am
|
ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ, ՀՈՒՍՈՎ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԿԳՏՆԵՔ ՁԵՐ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:
Մեր կայքի հասցեն է` tsaghkahovithamaynq.am Ծ Ա Ղ Կ Ա Հ Ո Վ Ի Տ Ի Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ա Պ Ե Տ Ա Ր Ա Ն
|
|
24.09.25
ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ԻՐԱԶԵԿՈՒՄ   Հարգելի բնակիչներ․ Տեղեկացնում ենք ձեզ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի թիվ 356-Լ որոշմամբ հաստատված << Բուսաբուծության աջակցության ծրագրի>> մասին։ Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ գյուղատնտեսական նշանակության հողերի վրա մշակություն իրականացնող հավաստագրված սերմ ձեռքբերած տնտեսվարողը։ Դիմումները ընդունվում են Ծաղկահովիտի համայնքապետարանում և բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում։ Աշնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտարի համար 80000 դրամ։
|
|
21.09.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի ազգային տոնի առթիվ։1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը պատմական որոշում կայացրեց՝ ընտրելով ազատ ու անկախ պետության ճանապարհը։ Սա ոչ միայն քաղաքական կամքի դրսևորում էր, այլև մեր դարավոր պայքարի տրամաբանական արդյունքը՝ ապրելու ազատ, ինքնիշխան ու արժանապատիվ հայրենիքում։Անկախությունը մեզ տալիս է հնարավորություն կերտելու ապագան մեր ձեռքերով։ Այդ պատասխանատվությունը սկսվում է հենց համայնքից՝ մեր բնակավայրից, մեր տանից։ Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է համախմբվել՝ հանուն հզոր համայնքի, հանուն խաղաղ ու ապահով Հայաստանի։Թող այս տոնը լինի միասնականության, հավատքի ու հայրենասիրության ոգեշնչման օր։ ...
Մանրամասն |
|
19.09.25
ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՐԹԱԿԻ ՄԱՍԻՆ
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։«Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․● ընդլայնել բնակչության մասնակցությունը ...
Մանրամասն |
|
15.09.25
«ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԱՍԻՆ
|
Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը Նոր հնարավորություն քաղաքացիների համարՀամայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված․ՆկարիրՆերբեռնիր «Տեսել եմ» հավելվածըՈւղարկիր քո համայնքապետարանինՔեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։teselem.am«Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում«Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․ ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին, բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։#Տեսելես՝ ...
Մանրամասն |
|
01.09.25
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1
|
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր, ծնողներ ու առաջին դասարան հաճախող փոքրիկներ Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի և կրթության օրվա առթիվ։ Սեպտեմբերի 1-ը նոր սկզբի, ուսումնառության և ճանաչողության ճանապարհի մեկնարկ է, որը կարևոր դեր ունի յուրաքանչյուրի կյանքի ու մեր երկրի ապագայի կերտման գործում։ Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի արդյունավոր, լի նոր ձեռքբերումներով, ուսումնական հաջողություններով և ստեղծագործ ոգով։ Թող Ձեր ջանքերն ու նվիրումը կրթությանը բերի վառ հաղթանակներ և անշեղ առաջընթաց։ Թող գիտելիքը դառնա Ձեր վստահ ուղեկիցն ու ապագայի հուսալի հիմքը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |