|
12.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.tsaghkahovithamaynq.am
|
|
ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ, ՀՈՒՍՈՎ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԿԳՏՆԵՔ ՁԵՐ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:
Մեր կայքի հասցեն է` tsaghkahovithamaynq.am Ծ Ա Ղ Կ Ա Հ Ո Վ Ի Տ Ի Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ա Պ Ե Տ Ա Ր Ա Ն
|
|
|
17.11.25
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ POS ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
❗️❗️❗️ Հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ շարունակվում է մինչև 2021թ․ դրությամբ հաշվարկված հողի հարկի, գույքահարկի, ինչպես նաև 2021 թվականից սկսած անշարժ և շարժական գույքերի հարկերի հավաքագրման գործընթացը, որոնք գանձվում են՝www.arlis.am ՀՀ Հարկային օրենսգրքի պահանջներին համապատասխան։ ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի վճարման ժամկետ սահմանված է յուրաքանչյուր հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, ուստի ավելորդ տույժերից խուսափելու և Ձեր հարկային բեռը չմեծացնելու համար խնդրում և հորդորում ենք կատարել հարկային պարտավորությունների վճարումները, որոնք առավել արդյունավետ դարձնելու համար ...
Մանրամասն |
|
|
10.11.25
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՕՐԸ
|
|
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ Այսօր` նոյեմբերի 10-ին, Հայաստանում նշվում է ՏԻՄ աշխատակիցների տոնը։Սիրելի գործընկերներ,Հարգելի համայնքապետեր, համայնքապետարանի աշխատակիցներ և ավագանու անդամներ,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։Ձեր գործունեությունը հիմնված է համայնքների կայուն զարգացման, բնակիչների բարեկեցության և տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդման կարևոր նպատակների վրա։ Ձեր նվիրված աշխատանքը մեծապես նպաստում է պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը և ժողովրդին ավելի մոտ կառավարման ձևերի զարգացումը։Թող Ձեր աշխատանքը ...
Մանրամասն |
|
|
13.10.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
|
|
Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թվականներին և կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։Ծրագրի շրջանակում առաջարկվող պայմանները. յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 15.0 մլրդ դրամի չափով (որը համապատասխանում է շուրջ ...
Մանրամասն |
|
|
24.09.25
ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
ԻՐԱԶԵԿՈՒՄ   Հարգելի բնակիչներ․ Տեղեկացնում ենք ձեզ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի թիվ 356-Լ որոշմամբ հաստատված << Բուսաբուծության աջակցության ծրագրի>> մասին։ Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ գյուղատնտեսական նշանակության հողերի վրա մշակություն իրականացնող հավաստագրված սերմ ձեռքբերած տնտեսվարողը։ Դիմումները ընդունվում են Ծաղկահովիտի համայնքապետարանում և բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում։ Աշնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտարի համար 80000 դրամ։
|
|
|
21.09.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի ազգային տոնի առթիվ։1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը պատմական որոշում կայացրեց՝ ընտրելով ազատ ու անկախ պետության ճանապարհը։ Սա ոչ միայն քաղաքական կամքի դրսևորում էր, այլև մեր դարավոր պայքարի տրամաբանական արդյունքը՝ ապրելու ազատ, ինքնիշխան ու արժանապատիվ հայրենիքում։Անկախությունը մեզ տալիս է հնարավորություն կերտելու ապագան մեր ձեռքերով։ Այդ պատասխանատվությունը սկսվում է հենց համայնքից՝ մեր բնակավայրից, մեր տանից։ Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է համախմբվել՝ հանուն հզոր համայնքի, հանուն խաղաղ ու ապահով Հայաստանի։Թող այս տոնը լինի միասնականության, հավատքի ու հայրենասիրության ոգեշնչման օր։ ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |