Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38․1-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ կառավարության 13․11․2008թ 1328-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անշարժ գույքը բավարարում է « Իրավունք հաստատող փաստաղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին » ՀՀ օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով նախատեսված պայմանները, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ, հողամասը ընդգրկված չէ ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ու հիմք ընդունելով Գագիկ Այվազյանի դիմումը, որոշում եմ՝
1․ Գագիկ Այվազյանի կողմից փաստացի օգտագործվող 0,14425 հա մակերեսով հողամասից ճանաչել Գագիկ Գուրգենի Այվազյանի (01․01․1968թ․) սեփականության իրավունքը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի 7-րդ փողոց 2-րդ նրբանցք 3-րդ փակուղի 25/1 հասցեում գտնվող, 02-078-0001-0052 կադաստրային ծածկագրով 0,1 հա մակերեսով հողամասի և դրա վրա 1989 թվականին կառուցված 90,25 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ ։
2․ Նորաշեն բնակավայրի 7-րդ փողոց 2-րդ նրբանցք 3-րդ փակուղի 25/1 հասցեում գտնվող, 02-078-0001-0052 կադաստրային ծածկագրով 0,4425 հա մակերեսով հողամասը կադաստրային արժեքով՝ 1 քմ-ը 217,8 /երկու հարյուր տասնյոթ դրամ ութսուն լումա / ՀՀ դրամով օտարել տվյալ հողատարածքը փաստացի օգտագործող Գագիկ Այվազյանին։
3․ Հողատարածքի գնման համար Ծաղկահովիտ համայնքի բյուջեի 900485060272 հաշվեհամարներին մուծել՝ 442,5*217,8=96400 (իննսուն վեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ։
4․ Հողամասի սահմանները որոշվում են « Վլադիմիր Գրիգորյան» ԱՁ - կողմից չափագրված և Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով։
5․ Կադաստրի կոմիտում հաշվառված հողամասի և շինության ծածկագիրը 2025GGFVPA:
6․ ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 10․04․2025 թվականի N 176-Ա որոշումը ճանաչել չեղյալ ։
7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։