|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունիսի 2024 թվականի N 230-Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 186-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ-ում ջրծաղիկ հիվանդության տարածվածության առկայությունը, որոշում եմ՝ 1․ Ջրծաղիկ հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու նպատակով 2024 թվականի հունիսի 11-ից մինչև հուլիսի 1-ը ժամանակավորապես դադարեցնել Ծաղկահովիտ համայնքի «Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի գործունեությունը և աշխատողներին ուղարկել հարկադիր պարապուրդի: 2․ Պարապուրդի ընթացքում աշխատողներին վճարել աշխատավարձ հաստատված դրույքաչափի 60%-ի չափով: 3. Որոշման կատարումը հանձնարարել Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն՝ Ջուլիկ Նիկողոսյանին ։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|