Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 81-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2025 թվականի N 81-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 25․08․2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ՍՆԴ/1073/04/19 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ 09․02․2024 ԹՎԱԿԱՆԻ ՎՃՌՈՎ ԱՎԱՐՏՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԼԵՌՆԻԿ ՎԵԼԻԽԱՆԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի , 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 90-րդ հոդվածի, ՀՀ « Հարկային օրենսգրքի » 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի , 236-րդ հոդվածի 3-րդ մասի, 324-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Լեռնիկ Վելիխանի Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ սնանկության դատարանի ՍՆԴ/1073/04/19 սնանկության գործով 25․08․2020 թվականի և 09․02․2024 թվականի վճիռները,  համայնքի ավագանին որոշում է՝

1․  Դադարեցնել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովի համայնքի Լեռնապար բնակավայրի բնակիչ Լեռնիկ Վելիխանի Ալեքսանյանի անվամբ հաշվառված և սնանկության հետևանքով 22․01․2024 թվականին հրապարակային սակարկություններով օտարված 02-049-0109-0016 կադաստրային ծածկագրով 1,826 հա, 02-049-0117-0003 կադաստրային ծածկագրով 1,246 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերի և  02-049-0023-0022 կադաստրային ծածկագրով 0,266 հա բնակելի կառուցապատման հողամասի հարկային պարտավորությունները և ազատել մինչև սնանկությունը հաշվարկված և առկա պարտավորություններից՝  351․874 / երեք հարյուր հիսունմեկ հազար ութ հարյուր յոթանասունչորս / ՀՀ դրամ չափով ։
2․ Վերը նշված գումարի չափով համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում կատարել նվազեցում։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


Կողմ -9

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՄՀԵՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner