Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 09-Ն որոշման 8-րդ կետի պահանջներով, որոշում եմ
1/ Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ վերաբաշխումները՝
ա/ 09 բաժնի 08 խմբի 01 դասի 55 ծրագրի (Նորաշեն բնակավայրի մանկապարտեզ) գործառնական դասակարգման 4521 (Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին) տնտեսագիտական հոդվածի պլանից պակասեցնել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ ծախս:
բ/ 09 բաժնի 01 խմբի 01 դասի 51 ծրագրի (Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ) գործառնական դասակարգման 4521 (Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին) տնտեսագիտական հոդվածի պլանին ավելացնել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ ծախս:
2/ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: