Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 341-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 սեպտեմբերի 2024 թվականի N 341-Ա

ԱՐԵՆ ՌՈՒՍՏԱՄԻ ՏՈՆԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի  33-րդ, 34-րդ, 36-րդ հոդվածների , ՀՀ Կառավարության 02․06․2016 թվականի N 631-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ա) ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի  Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի  բնակչուհի Անահիտ Ռազմիկի Հովսեփյանի իրեն հաշմանդամ, անչափահաս որդու՝ Արեն Ռուստամի Տոնապետյանի խնամակալ նշանակելու մասին դիմումը և  Ծաղկահովիտ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 1 եզրակացությունը, որոշում եմ՝ 

1.ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի 22-րդ փողոց , 10/1 տուն հասցեի հաշմանդամ,  անչափահաս բնակիչ, 16․03․2013 թվականին ծնված Արեն Ռուստամի Տոնապետյանի նկատմամբ սահմանել խնամակալություն մինչև նրա տասնչորս տարին լրանալը  և խնամակալ նշանակել վերջինիս մայրիկին՝  Անահիտ Ռազմիկի  Հովսեփյանին /ծնված 12․04․1979թ․/:
2. Խնամակալ նշանակված՝ Անահիտ Ռազմիկի Հովսեփյանին՝
խնամակալի գորածառույթների կատարումը իրականացնել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով  ։ 
3․Սույն որոշումն ուժի մեջ է  մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner