Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 07-Ն
 

Զեկ. ԷԴԳԱՐ ՄՆՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ մասի, 38-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի, 83-94-րդ հոդվածների, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32–րդ հոդվածի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է՝ 

   1. Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն`

   ա) 2025 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի եկամուտների գծով` 599063900 (հինգ հարյուր իննսունինը միլիոն վաթսուներեք հազար ինը հարյուր) ՀՀ դրամ, որից՝ 2025 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդ, որն ուղղվելու է տարեկան բյուջեի ֆոնդային մաս՝ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար՝ 179719170 (մեկ հարյուր յոթանասունինը միլիոն յոթ հարյուր տասնինը հազար մեկ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ,

   բ) 2025 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 127066686,6 (մեկ հարյուր քսանյոթ միլիոն վաթսունվեց հազար վեց հարյուր ութսունվեց դրամ վաթսուն լումա) ՀՀ դրամ, որից 4066686,6 (չորս միլիոն վաթսունվեց հազար վեց հարյուր ութսունվեց դրամ վաթսուն լումա) ՀՀ դրամը ուղղվում է համայնքի բյուջեի վարչական մաս՝ 2024 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում առաջացած և 2025 թվականին ֆինանսավորման ենթակա ծախսերի ֆինանսավորմանը, իսկ 123000000 (մեկ հարյուր քսաներեք միլիոն) ՀՀ դրամը ուղղվում է համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար,

   գ) 2025 թվականի տարեկան բյուջեի ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 5435600,8 (հինգ միլիոն չորս հարյուր երեսունհինգ հազար վեց հարյուր դրամ ութսուն լումա),

   դ) 2025 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի ծախսերի գծով՝ 423411416,6 (չորս հարյուր քսաներեք միլիոն չորս հարյուր տասնմեկ հազար չորս հարյուր տասնվեց դրամ վաթսուն լումա) ՀՀ դրամ,

   ե) 2025 թվականի տարեկան բյուջեի ֆոնդային մասի եկամուտների և ծախսերի գծով՝ 308154770,8 (երեք հարյուր ութ հազար մեկ հարյուր հիսունչորս հազար յոթ հարյուր յոթանասուն դրամ ութսուն լումա) ՀՀ դրամ,

   զ) 2025 թվականի տարեկան բյուջեի ընդհանուր ծախսերի գծով` 731566187,4 (յոթ հարյուր երեսունմեկ միլիոն հինգ հարյուր վաթսունվեց հազար մեկ հարյուր ութսունյոթ դրամ քառասուն լումա) ՀՀ դրամ,

   2. Հաստատել համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1–ի,

   3. Հաստատել համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի ծախսերն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի,

   4. Հաստատել համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի ծախսերն՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3–ի,

   5. Հաստատել համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի, 

   6.Հաստատել համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի,

   7. Հաստատել համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6–ի,

   8. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33–րդ հոդվածի 3–րդ կետի համաձայն`

   ա) թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.

   բ) թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ եկամտատեսակների միջև,

   գ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 10 % -ը:

   9․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner