Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 111-րդ հոդվածի, 186-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հաշվի առնելով համայնքապետարանի ֆինանսական միջոցների սղությունը և տարածաշրջանի բնակլիմայական պայմանները, որոշում եմ՝
1․ 2024 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը ժամանակավորապես դադարեցնել Ծաղկահովիտ համայնքի «Նորաշեն բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ», «Հնաբերդի բնակավայրի մանկապարտեզ », « Գեղաձոր բնակավայրի Յուրիկ Կիրակոսյանի անվան մանկապարտեզ» և «Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների աշխատանքները։
2․ Նշված ժամանակահատվածում, որպես նյութական պատասխանատու անձ աշխատանքի մեջ թողնել «Նորաշենի բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ տնօրեն Թամարա Մաթևոսյանին, «Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն՝ Ջուլիկ Նիկողոսյանին և «Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ տնօրեն Լուսինե Մկրտչյանին : Պարապուրդի ընթացքում նրանց վճարել աշխատավարձ հաստատված դրույքաչափի 60%-ի չափով:
3․ Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով վերը նշված ՀՈԱԿ-ների աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը համարել լուծված և կատարել վերջնահաշվարկ։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։