Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 78-Ն
 

Զեկ. ԱՐԱՅԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ /ԿԱՄ/ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 22․06․2023 ԹՎԱԿԱՆԻ N 64-Ն ՈՒ 19․12․2023 ԹՎԱԿԱՆԻ N 120-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մաս պահանջներով և հիմք  ընդունելով  Ծաղկահովիտի համայնքում հողամասերը վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունըհամայնքի ավագանին որոշում է՝ 

1․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքում հողամասերը վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով․
- Նորաին Հակոբյան - համայնքի ղեկավար,
- Գագիկ Մուքոյան - աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնի գլխավոր մասնագետ,
- Մնացական Պողոսյան - աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ,
- Սմբատ Պետրոսյան - աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնի առաջին կարգի  մասնագետ ,
- Պարզանուշ Մխիթարյան - աշխատակազմի առաջատար մասնագետ / իրավաբան / 
-  Արծրուն Ավետիսյան   - ավագանու անդամ
-  Գևորգ Ղազարյան       - ավագանու անդամ
-   Մյասնիկ Պողոսյան    - ավագանու անդամ

2․ Մրցութային հանձնաժողովի կազմից աճուրդավար նշանակել  համայնքի ղեկավարին, իսկ արձանագրող՝ աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնի գլխավոր մասնագետին ։

3․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 22․06․2023 թվականի N 64-Ն և 19․12․2023 թվականի N 120-Ն որոշումը։

3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner