Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 09-Ն որոշման 8-րդ կետի պահանջներով, որոշում եմ
1/ Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ վերաբաշխումները՝
ա/ 01 բաժնի 03 խմբի 03 դասի 55 ծրագրի (Ընդհանուր բնույթի այլ ծախսեր) գործառնական դասակարգման 4251 (Շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում) տնտեսագիտական հոդվածի պլանից պակասեցնել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս:
բ/ 01 բաժնի 03 խմբի 03 դասի 55 ծրագրի (Ընդհանուր բնույթի այլ ծախսեր) գործառնական դասակարգման 4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) տնտեսագիտական հոդվածի պլանին ավելացնել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս:
գ/ 01 բաժնի 01 խմբի 01 դասի 51 ծրագրի (Ապարատի պահպանման ծախսեր) գործառնական դասակարգման 4111 (Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) տնտեսագիտական հոդվածի պլանից պակասեցնել 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ ծախս:
դ/ 06 բաժնի 03 խմբի 01 դասի 58 ծրագրի (Ծաղկահովիտի ջրամատակարարում) գործառնական դասակարգման 4521 (Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին) տնտեսագիտական հոդվածի պլանին ավելացնել 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ ծախս:
ե/ 01 բաժնի 01 խմբի 01 դասի 52 ծրագրի (Վարչական օբյեկտների հիմնանորոգում) գործառնական դասակարգման 5112 (Շենքերի և շինությունների շինարարություն) տնտեսագիտական հոդվածի պլանից պակասեցնել 880 000 (ութ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ ծախս:
զ/ 01 բաժնի 01 խմբի 01 դասի 52 ծրագրի (Վարչական օբյեկտների հիմնանորոգում) գործառնական դասակարգման 5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) տնտեսագիտական հոդվածին պլանավորել 880 000 (ութ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ ծախս:
2/ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: