Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով  և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18․02․2025 թվականի թիվ  23-Ն որոշումը ,  որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 12-րդ փողոց 19 հասցեում գտնվող, 02-056-0028-0019 կադաստրային ծածկագրով  0․10523 հա հողատարածքի վրա առկա համայնքային սեփականություն հանդիսացող  բնակելի տունը / 86,53 քմ /  նվիրատվության կարգով, որպես սեփականություն անհատույց  հանձնել նշված տանը  փաստացի բնակվող՝ Գևորգ Թորգոմի Գասպարյանին  և նրա հետ կնքել նվիրատվության պայմանագիր։
2 ․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։