Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 4-րդ մասի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 23․11․2023 թվականի թիվ 96-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ծիլքար բնակավայրի բնակիչ՝ Հրաչիկ Սեդրակի Մկրտչյանի դիմումը ,նույն բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված դրական եզրակացությունը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի սոցիալապես անապահով բնակիչ, Հրաչիկ Սեդրակի Մկրտչյանին համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի համապատասխան հոդվածից տրամադրել դրամական աջակցություն՝ 25․000 / քսանհինգ հազար/ ՀՀ դրամ։
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կազմակերպել վճարումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։