Այսօր: Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



20 հոկտեմբերի 2025 թ.

02-053-0112-0022 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՍՄԻԿ ԼՅՈՎԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերի և հիմք ընդունելով 11․07․2014 թվականի «Ոռոգում» ՓԲ ընկերության և Հասմիկ Լյովայի Հարությունյանի միջև կնքված առքուվաճառքի պայմանագիրը  ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-053-0112-0022 ծածկագրով, 1,0179 հա հողատարածքում առկա 51,62 քմ մակերեսով պարիսպների, 855.89 քմ մակերեսով շինությունների, 392.49 քմ մակերեսով վարչական շենքերի, 241.5 քմ մակերեսով ավտոտնակների, 48.92 քմ մակերեսով լողավազանի, 86.79 քմ մակերեսով շենքերի նկատմամբ իր  սեփականության իրավունքը ճանաչելու  մասին Հասմիկ Հարությունյանի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1,0179 քմ շինության պահպանման և սպասարկման համար նախատեսված 1,0179 հա հողամասը չի դասվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, որոշում եմ՝

1. Ճանաչել քաղաքացի Հասմիկ Հարությունյանի սեփականության իրավունքը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրում 02-053-0112-0022 կադաստրային  ծածկագրով 1,0179 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության  հողատարածքի վրա կառուցված ընդհանուր - քմ  շինությունների նկատմամբ:
2. Նշված շինությունների տակ գտնվող և սպասարկման համար անհրաժեշտ համայնքային սեփականություն հանդիսացող 1,0179 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սեփականության իրավունքը շենքի սեփականատեր՝ Հասմիկ Հարությունյանին փոխանցվում է պայմանով, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցումը կկատարվի տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում :
3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Ենոքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner