Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի , 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 90-րդ հոդվածի, ՀՀ « Հարկային օրենսգրքի » 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի , 251-րդ հոդվածի 5-րդ մասի, 324-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Լեռնիկ Վելիխանի Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ սնանկության դատարանի ՍՆԴ/1073/04/19 սնանկության գործով 25․08․2020 թվականի և 09․02․2024 թվականի վճիռները, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Դադարեցնել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովի համայնքի Լեռնապար բնակավայրի բնակիչ Լեռնիկ Վելիխանի Ալեքսանյանի անվամբ հաշվառված և սնանկության հետևանքով 22․01․2024 թվականին հրապարակային սակարկություններով օտարված 02-049-0109-0016 կադաստրային ծածկագրով 1,826 հա, 02-049-0117-0003 կադաստրային ծածկագրով 1,246 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերի և 02-049-0023-0022 կադաստրային ծածկագրով 0,266 հա բնակելի կառուցապատման հողամասի հարկային պարտավորությունները և ազատել մինչև սնանկությունը հաշվարկված և առկա պարտավորություններից՝ 351․874 / երեք հարյուր հիսունմեկ հազար ութ հարյուր յոթանասունչորս / ՀՀ դրամ չափով ։ 2․ Վերը նշված գումարի չափով համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում կատարել նվազեցում։ 3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|