Հասմիկ Լյովայի Հարությունյանը դիմում է ներկայացրել Ծաղկահովիտի համայնքապետարան այն մասին, որ ինքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած աճուրդում 11․07․2014 թվականին ձեռք է բերել «Ոռոգում» ՓԲ ընկերությանը պատկանող, ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վարչական շենքը և պահեստային շինությունները՝ օգտահանության տեսանկյունից, որպես երկրորդային շինանյութի աղբյուր։ Ձեռք բերումից հետո ինքը շինությունները չի ապամոնտաժել, պահպանել է դրանք և ներկայումս շինությունները գտնվում են այն վիճակում, ինչպիսի վիճակում գնել է ։ Խնդրել է ճանաչել իր սեփականության իրավունքը 02-053-0112-0022 կադաստրային ծածկագրով հողամասի վրա գտնվող, իր կողմից ձեռք բերված շինությունների նկատմամբ։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով 11․07․2014 թվականի «Ոռոգում» ՓԲ ընկերության և Հասմիկ Լյովայի Հարությունյանի միջև կնքված առքուվաճառքի պայմանագիրը , Հասմիկ Հարությունյանի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1625,59 քմ շինությունների պահպանման և սպասարկման համար նախատեսված 1,0179 հա հողամասը չի դասվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, որոշում եմ՝
1. Ճանաչել քաղաքացի Հասմիկ Լյովայի Հարությունյանի սեփականության իրավունքը՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի, վարչական տարածքում գտնվող, 02-053-0112-0022 կադաստրային ծածկագրով 1,0179 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքի վրա կառուցված 51,62 քմ մակերեսով պարիսպների, 855,89 քմ մակերեսով շինությունների, 392.49 քմ մակերեսով վարչական շենքերի, 241.5 քմ մակերեսով ավտոտնակների, 48.92 քմ մակերեսով լողավազանի և 86.79 քմ մակերեսով շենքերի նկատմամբ :
2. Նշված շինությունների տակ գտնվող և սպասարկման համար անհրաժեշտ համայնքային սեփականություն հանդիսացող 1,0179 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սեփականության իրավունքը շենքի սեփականատեր՝ Հասմիկ Հարությունյանին փոխանցվում է պայմանով, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցումը կկատարվի տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում :
3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։