Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 17․09․2024 թվականի թիվ 89-Ն որոշումը, ինչպես նաև 2024 թվականի հոկտեմբերի 24-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության տրամադրման համար տեղի ունեցած մրցույթի արդյունքները, որոշում եմ՝
1. Կնքել վարձակալության պայմանագիր Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի բնակիչ՝ Նարեկ Արայիկի Բաբայանի հետ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող, Գեղարոտ բնակավայրում գտնվող, 02-032-0101-0019 կադաստրային ծածկագրով, 1,12705 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նկատմամբ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով 10․000 / տաս հազար / ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, 833,34 / ութ հարյուր երեսուներեք դրամ երեսունչորս լումա / դրամ ամսական վարձավճարով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: