Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշմաշմբ հաստատաված կարգի պահանջներով և հիմք ընդունելով կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի՝ urban.e-gov.am կայքի միջոցով Սլավիկ Սարգսյանի 19.06.2025 թվականի ՇԹԴ/206/11259-25 հայտը, որոշում եմ՝
1. Սլավիկ Սարգսյանին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի, Հնաբերդ բնակավայրում 02-065-0062-0004 կադաստրային ծածկագրում գտնվող հողամասում անասնագոմի կառուցման աշխատանքներ կատարելու համար տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։