Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 4-րդ մասի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 23․11․2023 թվականի թիվ 96-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հնաբերդ բնակավայրի բնակիչ՝ Հակոբ Սրապիոնի Սարգսյանի դիմումը և նույն բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված դրական եզրակացությունը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի սոցիալապես անապահով բնակիչ, Հակոբ Սրապիոնի Սարգսյանին համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի համապատասխան հոդվածից տրամադրել դրամական աջակցություն՝ 30․000 / երեսուն հազար/ ՀՀ դրամ։
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կազմակերպել վճարումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։