Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Ծիլքար բնակավայրի 12-րդ փողոց 19-րդ հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը նվիրատվության կարգով Գևորգ Թորգոմի Գասպարյանին հանձնելու և բնակելի տան սպասարկման համար նախատեսված 0,10523 հա հողատարածքը ուղղակի վաճառքով նրան օտարելու թույլտվություն տալու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 12-րդ փողոց 19 հասցեում գտնվող, 02-056-0028-0019 կադաստրային ծածկագրով 0․10523 հա հողատարածք վրա առկա համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը / 86,53 քմ / նվիրատվության կարգով, որպես սեփականություն անհատույց հանձնել նշված տանը փաստացի բնակվող՝ Գևորգ Թորգոմի Գասպարյանին ։ 2. Թույլատրել համայնքի ղեկավարին բնակելի տան սպասարկման համար նախատեսված 02-056-0028-0019 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0․10523 հա հողատարածք ուղղակի վաճառքով օտարելու Գևորգ Թորգոմի Գասպարյանին։ 3․ Օտարման ենթակա հողատարածքի մեկնարկային գին սահմանել՝ տվյալ հողատարածքի կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 141,9 /մեկ հարյուր քառասունմեկ դրամ իննսուն լումա / ՀՀ դրամ։ 4․ Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Գևորգ Զարզանդի Մխիթարյանի հետ կնքել բնակելի տան նվիրատվության պայմանագիր ։ 5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից |