Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ, 24-րդ կետերի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի, 9-րդ հոդվածի 15-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի 1-ին փողոց տուն 3 հասցեի բնակիչ՝ Էմիլ Միասնիկի Բայրաղտարյանի աշխատանքի ընդունվելու մասին 2025 թվականի փետրվարի 4-ի դիմումը, որոշում եմ՝
1․ Էմիլ Միասնիկի Բայրաղտարյանին 2025 թվականի փետրվարի 5-ից նշանակել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնին ։
2․ Աշխատավարձը՝ համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 24․01․2025թ․ N 04-Ն որոշմամբ հաստատված դրույքաչափի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։