Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ, 24-րդ կետերի, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, « Նորմատիվ իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի եզրակացությունը ու Նարեկ Վահագնի Ենոքյանի 2025 թվականի հունիսի 25-ի դիմումը, որոշում եմ՝
1․ Նարեկ Վահագնի Ենոքյանին 2025 թվականի հունիսի 27-ից նշանակել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնի պետի / ծածկագիր- 2․1-2 / պաշտոնին և նրան շնորհել համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան։
2․ Աշխատավարձը՝ համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափի։
3․ 2025 թվականի հունիսի 27-ից ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 25․03․2025 թվականի N 160-Ա որոշումը ճանաչել ուժը կորցրած ։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։