Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշմաշմբ հաստատաված կարգի պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 25/03/2025թ N 35-Ն որոշումը և հիմք ընդունելով Արմեն Թարզյանի 25․04․2025 թվականի N /200/15000-25 հայտը․ որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրում գտնվող, Արմեն Գուրգենի Թարզյանին սեփականություն իրավունքով պատկանող, 02-032-0101-0023 կադաստրային ծածկագրով 0,45146 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել, այն դարձնել, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս։
2. Արմեն Թարզյանին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի, Գեղարոտ բնակավայրում 02-032-0101-0023 կադաստրային ծածկագրում գտնվող հողամասում անասնագոմ և օժանդակ շինություններ կառուցման աշխատանքներ կատարելու համար տրամադրել նախագծման թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։