Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքապետարանի կարիքների համար գրասենյակային գույք ձեռք բերելու անհրաժեշտության մասին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է ՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի կարիքների համար գրասենյակային գույք՝ թվով 60 հատ աթոռներ ձեռք բերելու նպատակով համայնքի բյուջեից հատկացնել 660․000 / վեց հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |