Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 72-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2025 թվականի N 72-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԻԼՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 10-ՐԴ ՓՈՂՈՑ 1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԻՐԻՆԱ ԵՂԻԱԶԱՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 0,11996 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ ՆՐԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով  Ծիլքար բնակավայրի 10-րդ փողոց 1/1  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  բնակելի տունը նվիրատվության կարգով Իրինա Եղիազարի Պետրոսյանին հանձնելու և բնակելի տան սպասարկման համար նախատեսված 0,11996 հա հողատարածքը  կադաստրային արժեքը վճարելու պայմանով  նրան օտարելու թույլտվություն տալու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 10-րդ փողոց 1/1 հասցեում գտնվող, 02-056-0024-0006 կադաստրային ծածկագրով  0,11996 հա հողատարածք վրա առկա համայնքային սեփականություն հանդիսացող  բնակելի տունը / 88,29 քմ /  նվիրատվության կարգով, որպես սեփականություն անհատույց  հանձնել նշված տանը  փաստացի բնակվող՝ Իրինա Եղիազարի Պետրոսյանին ։
2. Թույլատրել համայնքի ղեկավարին բնակելի տան սպասարկման  համար նախատեսված 02-056-0024-0006 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության,  0,11996 հա հողատարածք կադաստրային արժեքը վճարելու պայմանով  օտարելու Իրինա Եղիազարի Պետրոսյանին։ 
3․ Օտարման ենթակա հողատարածքի գին սահմանել՝ տվյալ հողատարածքի կադաստրային արժեքի 100% չափով՝  1 քմ-ը  141,9 /մեկ հարյուր քառասունմեկ դրամ իննսուն լումա / ՀՀ դրամ։
4․ Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Իրինա Եղիազարի Պետրոսյանի հետ կնքել  բնակելի տան նվիրատվության և հողատարածքի առուվաճառքի պայմանագրեր ։
5․  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 


Կողմ -8

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՄՀԵՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner