Հիմք ընդունելով Ալինա Զավենի Խաչատրյանի իր կողմից ժառանգություն ստացած բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և դրա վրա առկա 167,9 քմ ընդհանուր մակերեսով շինությունները օրինական ճանաչելու մասին դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին » ՀՀ Կառավարության 18․05․2006 թվականի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլխի 8-րդ, 9-րդ, 22․1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինությունների օրինականացումը բավարարում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմանները, ուստի որոշում եմ՝
1․ Ալինա Խաչատրյանի, Ռաֆիկ Առաքելյանի, Լուսինե Առաքելյանի, Անի Առաքելյանի, Զարուհի Առաքելյանի կողմից ժառանգություն ստացած Ծիլքար գյուղի 6-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող, 02-056-0015-0002 կադաստրային ծածկագրով, 0,36884 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի վրա առկա 1990 թվականին կառուցված 63․1 քմ մակերեսով բնակելի տունը, 1928 թվականին կառուցված 70․4 քմ մակերեսով անասնաշենքը և 34․4 քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական առանց օրինականացման համար վճար գանձելու քանի, որ դրանք կառուցված են եղել մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։