Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ , 46-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վարչական բնակավայրերի դպրոցի տնօրենների կողմից ներկայացված շրջանավարտների քանակի վերաբերյալ գրությունները, որոշում եմ՝
1․ 2024-2025 թթ․ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վարչական բնակավայրերի դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու համար համայնքի բյուջեի վարչական մասի համապատասխան հոդվածից /4729/, որպես դրամական աջակցություն, թվով 65 / վաթսունհինգ / շրջանավարտների համար, յուրաքանչյուր շրջանավարտի հաշվով հատկացնել 10․000 /տաս հազար/ ՀՀ դրամ, ընդամենը 650․000 / վեց հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ:
2․ Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ գումարը փոխանցել 12-րդ դասարանի դասղեկների հաշվարկային հաշիվներին:
Անհրաժեշտ փաստաթղթերը կցվում են:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։