Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 77-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2025 թվականի N 77-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի և 62-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝

1. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի 2025 թվականի սեպտեմբերի 18-ի հերթական նիստի օրակարգը՝
2․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում հողամասերը վարձակալության /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու և ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 22․06․2023 թվականի N 64-Ն ու 19․12․2023 թվականի N 120-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին
3․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 24․01․2025 թվականի N 06-Ն որոշմամբ հաստատված N 1.3 հավելվածի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու մասին
4․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր և Բերքառատ բնակավայրերում գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքների կատարման արդյունքում ի հայտ եկած համադրման արդյունքներին համաձայնություն տալու և վճարումը թույլատրելու մասին
5․ Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 25․08․2020 թվականի թիվ ՍՆԴ/1073/04/19 սնանկության գործով սնանկ ճանաչված և 09․02․2024 թվականի վճռով ավարտված  սնանկության գործով քաղաքացի Լեռնիկ Վելիխանի Ալեքսանյանի հարկային պարտավորությունները դադարեցնելու ու հարկային պարտավորություններից ազատելու մասին 
6. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեում փոփոխություն կատարելու մասին
7․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու  թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին 
8․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրում գտնվող, համայնքային ենթակայության վարչական շենքի դահլիճի վերանորոգման համար գումար հատկացնելու մասին
9․ Երևան քաղաքի բնակիչ՝ Հրայր Զարզանդի Աթանեսյանի առաջարկը քննարկելու և համաձայնություն տալու մասին 
10․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրում գտնվող 02-053-0009-0001 կադաստրային ծածկագրով հողատարածքից  0,5 հա հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին   
11․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրի  անօթևան բնակիչ՝ Աննա Համլետի Ալթունյանին վագոն-տնակ ձեռք բերելու նպատակով  գումար հատկացնելու մասին
12․Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օր սահմանելու մասին։


Կողմ -9

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՄՀԵՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner