Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշմամբ հաստատաված կարգի պահանջներով և հիմք ընդունելով կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի՝ urban.e-gov.am կայքի միջոցով Սամվել Սարգսյանի 17.10.2025 թվականի ՃՀԱ/217/34715-25 հայտը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի, Նորաշեն բնակավայրի 5-րդ փողոց 1-ին նրբանցք 6 հասցեում գտնվող / 02-078-0025-0005 կադաստրային ծածկագրով/ հողամասում նկուղային հարկով երկու հարկանի բնակելի տուն կառուցման աշխատանքներ կատարելու համար Սամվել Սարգսյանին տրամադրել նախագծման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։