Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 24-ի N 07-Ն որոշման 8-րդ կետի պահանջներով, որոշում եմ
1/ Ծաղկահովիտ համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ վերաբաշխումները՝
ա/ 01 բաժնի 01 խմբի 01 դասի 52 ծրագրի (Վարչական օբյեկտների հիմնանորոգում սուբվենցիոն ծրագրերով) գործառնական դասակարգման 5112 (Շենքերի և շինությունների շինարարություն) տնտեսագիտական հոդվածի պլանից պակասեցնել 6 500 000 (վեց միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս:
բ/ 01 բաժնի 01 խմբի 01 դասի 52 ծրագրի (Վարչական օբյեկտների հիմնանորոգում սուբվենցիոն ծրագրերով) գործառնական դասակարգման 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) տնտեսագիտական հոդվածի պլանին ավելացնել 6 500 000 (վեց միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս:
2/ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: