Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 16․04․2025 թվականի թիվ 48-Ն որոշումը , որոշում եմ՝
1․ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի 35-րդ փողոց 3 հասցեում գտնվող, 02-065-0027-0022 կադաստրային ծածկագրով 0,03768 հա հողատարածքի վրա առկա համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը / 126,2 քմ / նվիրատվության կարգով, որպես սեփականություն անհատույց հանձնել նշված տանը փաստացի բնակվող՝ Էդգար Արամայիսի Իսրաելյանին և նրա հետ կնքել նվիրատվության պայմանագիր ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։