Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 131-Ն
 

Զեկ. ԱՐԱՅԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին » ՀՀ օրենքի 24․4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 10-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանից 25․11․2024 թվականին ստացված թիվ 01/5․2/07762-2024 գրությունը,  համայնքի ավագանին որոշում է՝

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում սահմանել անհատական շարժունակության / տեղաշարժման / միջոցների երթևեկությանը ներկայացվող հետևյալ պահանջները՝
- 18 տարեկանից բարձր տարիք ունեցող , ինչպես նաև 16 տարին լրացած և « AM » ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից անհատական շարժունակության / տեղաշարժման / միջոցներով երթևեկությունը թույլատրվում է Լեռնապար, Վարդաբլուր, Ծաղկահովիտ, Գեղաձոր, Հնաբերդ, Գեղադիր և Նորաշեն բնակավայրերում մայթերով, իսկ Ծիլքար, Գեղարոտ և Բերքառատ բնակավայրերում՝ կողնակներով
- արգելվում է
- անհատական շարժունակության / տեղաշարժման / միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ / բացառությամբ անհատական շարժունակության /տեղաշարժման /միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող ուղեբեռի /, այլ անհատական շարժունակության /տեղաշարժման/ միջոց,
- մեկ սռնու /առանցքի /վրա գտնվող՝ առանց ղեկայաին կառավարման համակարգի անհատական շարժունակության / տեղաշարժման / միջոցների օգտագործումը երթևեկելի մասի վրա,
- անհատական շարժունակության / տեղաշարժման / միջոցն օգտագործելով հատել ճանապարհը հետիոտնային անցումներով,
- ղեկ ունեցող անհատական շարժունակության / տեղաշարժման / միջոցն օգտագործել առանց ղեկը բռնելու, 
- անհատական շարժունակության / տեղաշարժման / միջոցների օգտագործումը բնակավայրից դուրս՝ ճանապարհներին
- օդերևութաբանական կամ այլ պատճառով թաց / այդ թվում ձյան/ ծածկույթ ունեցող մակերևույթով անհատական շարժունակության /տեղաշարժման/ միջոցների ՝ երթևեկության համար թույլատրված վայրերում շահագործումը 
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner