Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով, որ ՀՀ կառավարության 02.11.2023 թվականի թիվ 1890-Ն որոշմամբ 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի ծրագրերի իրականացման համար վերջնաժամկետ սահմանվել է 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ու հաշվի առնելով տարածքի բնակլիմայական անբարենպաստ պայմանները, ինչպես նաև այն , որ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում իրականացվելու են թվով երեք ծրագրեր, որոշում եմ՝
1.ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման, Գեղաձոր բնակավայրի մշակույթի տան դահլիճի հիմնանորոգման և Նորաշեն բնակավայրի երեք փողոցների տուֆ քարով քարապատման ծրագրերի իրականացման նպատակով հայտարարել նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պատվիրարկման հրատապ բաց մրցույթ:
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։