Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,, ՀՀ կառավարության 13․11․2008թ 1328-Ն որոշման պահանջներով, 10․06․2008թ « Իրավունք հաստատող փաստաղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին » ՀՀ 117-Ն օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Գագիկ Այվազյանի դիմումը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ, հողամասը ընդգրկված չէ ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, որոշում եմ՝
1․ Ճանաչել ՝ 01․01․1968 թվականին ծնված Գագիկ Գուրգենի Այվազյանի կողմից փաստացի օգտագործվող ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի 7-րդ փողոց 2-րդ նրբանցք 3-րդ փակուղի 25/1 հասցեում գտնվող 0,14425 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 02-078-0001-0052 կադաստրային ծածկագրով հողամասից 0,1 հա հողամասի և դրա վրա գտնվող 1989 թվականին կառուցված 90,25 քմ արտաքին մակերեսով բնակելի տան և 2018 թվականին կառուցված 34,28 քմ արտաքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ ավել զբաղեցրած 0,04425 հա հողամասից՝ համաձայն 10․06․2008թ « Իրավունք հաստատող փաստաղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին » ՀՀ 117-Ն օրենքի 2-րդ հոդվածի օրինական հողամասին կից 0,03 հա հողամասը ճանաչել որպես սեփական գույք, մնացած 0,0142 հա մակերեսով հողամասը կադատրային արժեքով՝ 1 քմ-ը 217,8 ՀՀ դրամ ուղիղ վաճառքով օտարել Գագիկ Այվազյանին։
2․ Հողատարածքի գնման համար Ծաղկահովիտ համայնքի բյուջեի 900485060272 հաշվեհամարներին մուծել՝ 142,5*217,8=31000 (երեսունմեկ հազար) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։