Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Գրիգոր Հարությունյանի կողմից ներկայացված, Ծաղկահովիտ բնակավայրի 02-53-0001-0045 կադաստրային ծածկագրի ներքո գտնվող 0,0315 հա մակերեսով հողամասը առանձին միավորների տարանջատելու մասին «Մերուժան Ազիզյան» Ա/Ձ-ի կողմից չափագրված և տրամադրված հողամասերի հատակագծերը, որոշում եմ՝
1․ Գրիգոր Հարությունյանի սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի 02-053-0001-0045 կադաստրային ծածկագրում գտնվող անշարժ գույքը առանձնացնել առանձին միավորների՝ համաձայն ներկայացված հատակագծի ։
2․ 0,01191 հա մակերեսով հողամասին տրամադրել Ծաղկահովիտ Հոկտեմբերյան փողոց 4/32 հասցեն՝ հատակագիծ թիվ 1։
3․ 0,01959 հա մակերեսով հողամասին տրամադրել Ծաղկահովիտ Հոկտեմբերյան փողոց 4/33 հասցեն՝ հատակագիծ թիվ 2։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։