Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով « Ծաղկահովիտի առողջության կենտրոն » ՓԲԸ-ին / ՀՎՀՀ 05204555 / սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Հոկտեմբերյան փ․ 16/5 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում շինության տակ գտնվող հողամասի վերաբերյալ կատարված գրառումները, տվյալ կառույցի սպասարկման և պահպանման համար հարակից տարածքի առկայությունը , որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, « Ծաղկահովիտի առողջության կենտրոն » ՓԲԸ-ին սեփականություն հանդիսացող, Հոկտեմբերյան փ․ 16/5 հասցեում գտնվող տարածքի օտարման նպատակով պայմանով փոխանցված, շինության տակ գտնվող 02-053-0014-0037 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 130,68 քմ հողամասի կադաստրային արժեքը 12․03․2025 թվականի դրությամբ կազմում է 130,68x 336,6 = 43․990 / քառասուներեք հազար իննը հարյուր իննսուն / ՀՀ դրամ, իսկ կառույցի սպասարկման և պահպանման 989 քմ տարածքի համար՝ 332․900 / երեք հարյուր երեսուներկու հազար իննը հարյուր / ՀՀ դրամ, ընդհանուր՝ 376․890 /երեք հարյուր յոթանասունվեց հազար ութ հարյուր իննսուն / ՀՀ դրամ։
2․ « Ծաղկահովիտի առողջության կենտրոն » ՓԲԸ-ին՝ հաշվարկված գումարը վճարել 900485060272 հաշվարկային հաշվին ։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։