Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի, ՀՀ կառավարության 06.10.2005 1943-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Սվետա Ուսուբյանի դիմումը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Ա. Շիրակացու փողոց 10/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-053-0001-0008 կադաստրային ծածկագրով 0,04122 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության,գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքի վրա Սվետա Ուսուբյանի կողմից 2018 թվականին ինքնակամ կառուցված 49,71 քմ արտաքին մակերեսով պահեստը, 11,22 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը և 0,74 քմ արտաքին մակերեսով պարիսպը ճանաչել օրինական, որպես համայնքային սեփականություն հանդիսացող գույք։
2. Ընդունել ի գիտություն, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3․ Կադաստրի կոմիտեում հաշվառման և չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝ 2024TRLFXG:
4․ Տվյալ կառույցն իրականացրած անձին տալ օրինականացված կառույցի և համապատասխան հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունք։
5․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 17․03․2025 թվականի N 146-Ա և 19․05․2025 թվականի N248-Ա որոշումները ճանաչել ուժը կորցրած ։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։